Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ.

Թուրքիան հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

116
Երեկ, 21:00
Թուրքիան հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր:

Ըստ քրդական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ Իրաքի Սուլեյմանիյե շրջանի քրդաբնակ գյուղերից մի քանիսը ենթարկվել են Թուրքիայի օդուժի հրթիռակոծմանը:

Որպես պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ տեղի քուրդ զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերել Թուրքիայի զինուժի դեմ մարտերում, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Աղբյուրը նշում է, որ զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: