Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Ստորագրությունս տեսան, անձնագիրս շպրտեցին․ եթե անունս Մասիս լիներ, պիտի գնդակահարե՞ին»․ Սարո Լալայան

144
Այսօր, 19:48
«Ստորագրությունս տեսան, անձնագիրս շպրտեցին․ եթե անունս Մասիս լիներ, պիտի գնդակահարե՞ին»․ Սարո Լալայան

«Գնացել եմ անձնագրային բաժին, շատ լավ կին էր, թե աղջիկ էր, չգիտեմ, իմ ստորագրությունը տեսավ, անձնագիրս շպրտեց, ու թե՝ չի՛ լինի»,- այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հայտնում է Սարո Լալայանը՝ պարզաբանելով՝ իմ ստորագրության մեջ կա նաև Մասիսը։
«Պիտի տային ինձ մի թղթի կտոր, ասում են՝ սա խնդիր կդառնա։ Ո՞ւմ հետ խնդիր կդառնա․․․ Ես ունեմ սեփականաշնորհման թղթեր, բարձրագույն կրթության դիպլոմ, որտեղ իմ ստորագրությունն է՝ Մասիս սարով։ Ես կին ունեմ, ստորագրել եմ, որ նա իմ կինն է, հիմա ի՞նչ անեմ, կնոջս տամ թուրքին, ստորագրությունս փոխե՞մ։ Ի՞նչ անեմ»,- նշել է Լալայանը՝ ընդգծելով՝ այսինքն՝ եթե իմ անունը Մասիս լիներ, մտնեի անձնագրային բաժին, պիտի ինձ գնդակահարե՞ին»։

«Ստորագրությունս տեսան, անձնագիրս շպրտեցին․ եթե անունս Մասիս լիներ, պիտի գնդակահարե՞ին»․ Սարո Լալայան