Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Երևանի զարդարման համար ծախսվել է հատկացված գումարի 10-15%-ը». Պեդրո Զարոկյան

107
Այսօր, 18:00
«Երևանի զարդարման համար ծախսվել է հատկացված գումարի 10-15%-ը». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան: 2018 թվականին ՔՊ-ն օրենք է ընդունել, որտեղ միջոցառումներ կազմակերպող կազմակերպություններին մրցույթներ պետք չեն, և միջոցառումները կարող են իրականացվել ուղղակի գնումներով:
Այդ օրենքից հետո երկու փոխկապակցված «Ֆակտորի փրոդաքշն» և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունները առանց մրցույթի 7,284,285,110 դրամի կամ 18,6 մլն դոլարի պետական պայմանագրեր են ստացել մինչև այսօր: Այս ընկերությունների հիմնադիրները Հ1-ի նախկին աշխատակիցներն են և մինչ Երևան կենրոնի թաղապետ դառնալը, Տիգրան Ավինյանի նշանակած թաղապետ Պետրոս Պետոյանը իր մարքեթինգային բիզնեսը՝ որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Ֆակտորի փրոդաքշն»-ին։
Ելնելով Երևանի ամանորյա զարդարման ծիծաղելիորեն չափազանցված պայմանագրերի փաստերից՝ կարող եմ եզրակացնել, որ այս ընկերությունների կատարած աշխատանքի իրական արժեքը կազմում է ոչ ավելի, քան իրենց կողմից գանձվող վճարի 10-15%-ը, հետևաբար՝ կարծում եմ շուրջ 15 միլիոն դոլար «նվեր» է ոմանց համար: Նկատի ունեցեք, որ Երևանի քաղաքապետարանն ունի իր «Ձևավորում և Սպասարկում» ՀՈԱԿ, որը չի օգտագործվում և փոխարենը այս ընկերություններին միլիոնավոր դոլարներ է բաժանում։ Ավինյանի 87 մլն դրամի երդմնակալությունը նույնպես «Բեգրաունդ Փրոդաքշն» կողմից է կազմակերպվել»:

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան