Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Կեղծ նարատիվների, սպառնալիքների ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև ամուր հարաբերությունները»․ Մեհդի Սոբհանի

102
Այսօր, 16:06
«Կեղծ նարատիվների, սպառնալիքների ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև ամուր հարաբերությունները»․ Մեհդի Սոբհանի

Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով, որ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև ամուր հարաբերությունները կամ պառակտում մտցնել մեր միջև», հայտնել է դեսպանը։