Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

Կառավարությունը «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու որոշում է ընդունել

122
Այսօր, 14:30
Կառավարությունը «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու որոշում է ընդունել

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Կրթություն» թերթի խմբագրություն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը։ Ըստ որոշման՝ նախատեսվում է երկամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ գույքը՝ առկայության դեպքում, հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը։
Որոշման հիմնավորման մեջ ասված էմ որ «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով: Ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը: «Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում»,- նշված է հիմնավորման մեջ։