Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

Գործադուլ անողները ինքնաձիգներով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի աշխատակիցների վրա

100
Երեկ, 22:18
Գործադուլ անողները ինքնաձիգներով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի աշխատակիցների վրա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 6 օր շարունակվող բողոքի ցույցերը վերածվել են մարտաֆիլմի։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ այսօր մի խումբ անձանց միջև բախում է եղել: Գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։ Հարձակվողների մեջ է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը՝ Գոռ Բաբաջանյանը։ Կան տուժածներ:

Ներքին գործերի նախարարությունից աղբյուրի տեղեկությունը հաստատել են։ «Տեղեկություններ է ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- ասել է մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քաջարանի բնակիչներից մեկն, ով խնդրել է իր անունը չգրել, մանրամասներ է պատմել, թե ինչ է կատարվել։ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը և Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաև նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։ Տղերքը բարձրացել են գործադուլի վայր, փորձել են համոզել, որ դադարեցնեն գործադուլը, որ կոմբինատը շարունակի աշխատել, Գարիկ անունով մեկը, ով գողություն անելու պատճառով հեռացվել է կոմբինատից, տղերքին ասել է, թե՝ չի թողելու, որ կոմբինատը աշխատի։ Սադրել են, թե՝ դավայ եղեք։ Հետո զանգել են տղերքին, կանչել են։ Սրանք մի 20 հոգով, ավտոմատներն ու դանակները հանել են ու հարձակվել տղերքի վրա, կրակել են, դանակահարել»,- պատմել է սյունեցիներից մեկը։

Ներկայացրել են նաև իրենց կասկածները, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են արևմտամետ ուժեր, ովքեր ցանկանում են, այսպես ասած՝ «իշխանափոխություն անել ԶՊՄԿ-ում»՝ ազատվել ռուս ղեկավարությունից։ Այս խմբի մեջ է նաև «Ազգային Բևեռի» անդամներից մեկը՝ Շավարշ Մարգարյանը, ում թմրանյութ բերելու համար մի քանի տարի առաջ սահմանի վրա բռնել են։ Ցույցերի կազմակերպման մեջ կասկածում են նաեւ ԶՊՄԿ խորհրդի անդամ, կառավարության ներկայացուցիչ ՔՊ-ական Նարեկ Բաբայանին։

«Թվում է՝ իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որ կոմբինատն աշխատի, քանի որ դրա 21 տոկոսի փայատերն ինքն է և կոմբինատն էլ խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում է միշտ, բայց ոչ միայն որեւէ քայլ չի ձեռնարկում Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ ԶՊՄԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելու համար, այլ իր ներկայացուցչին անգամ կասկածում են այդ սաբոտաժին աջակցելու մեջ։ Մյուս կողմից էլ Ադրբեջանն է թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը, ասում է՝ ԶՊՄԿ-ն տվեք ինձ՝ ես կաշխատացնեմ: Սյունիքում կասկածներ ունեն, որ գուցե ԶՊՄԿ-ում շարունակվող գործադուլին ՀՀ կառավարությունն աջակցում է հենց Ալիևի պահանջով»,- գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: