Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.

«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան

46
Այսօր, 00:36
«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․
2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։ Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի ծածկին ավազ, մանրահատիկ քարեր են փռել, որից հետո կատարել ասֆալտապատումը։ Սակայն լրագրողիս հետ զրույցում Թումանյանի ՃՇՇՁ տնօրեն Մուկուչ Տիտանյանը ժխտեց, որ իրենք ավտոճանապարհի վերանորոգման գործում այլ տեխնոլոգիա են կիրառել։ Միջպետական ավտոճանապահի այդ հատվածի վերանորոգումն արվեց վատ որակով, որից հետո կապալառու կազմակերպությունը այն նորից նորոգեց, սակայն այս անգամ՝ սեփական ֆինանսների հաշվին։ Հիմա կրկնակի վերանորոգված այդ ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան, որոնք ժամանակի ընթացքում ասֆալտի ծածկի քայքայման, ճանապարհի շարքից դուրս գալու պատճառ են դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել․ հպարտանալ պետբյուջեի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով կառուցված, վերանորոգված ճանապարհներով, սակայն շատ դեպքերում այդ ճանապարհները կառուցվում, նորոգվում են վատ որակով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան