Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան

83
Այսօր, 18:48
«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:
Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:
Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:
Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:
Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրասվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:
Հ.Գ.
«TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան