Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան

51
Այսօր, 16:06
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում։
Արմեն Գրիգորյանին ԱԽՔ-ից հանելն ու Ալեն Սիմոնյանին նշանակելը վկայում է, որ թուրքական ազդեցությունն այնքան է մեծացել, որ կարելի է ՆԱՍԱ-ի մայկայով պրոամերիկյան գործչին հեռացնել թուրքական կառավարելիության տակ գտնվող անձով։
Եթե հաշվի առնենք Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթները, որով նա փորձում է Թուրքիային մտցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև ՄԱԿ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ տարածաշրջանում Իրանի դերակատարությունը բարձրացնելուն նվիրված, կարող ենք նկատել, որ ուժային բալանսի փոփոխությունը սկսել է անհանգստացնել ԱՄՆ-ին
Եվ դրանից ելնելով է, որ ԱՄՆ գործիչ Արմեն Գրիգորյանը պրոռուսական տեքստեր է ասում:
Սակայն, սիրելի ԱՄՆ, տարածաշրջանում ուժային բալանսը պահպանելու համար գնացեք ձեզ համար նորմալ գործիչ գտեք, ոչ թե Արցախի հանձնմանն ուղիղ պատասխանատու Գրիգորյանների և այդ գործում մեծ ներդրում ունեցած երիտասարդական պերեզագրուզկաների միջոցով»։