Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան

41
Այսօր, 11:24
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում եմ արտասահմանյան լրահոսը և...ամբողջ աշխարհը ուղղակի ղժում է մեր վրա։
Ինչպե՞ս կվերաբերվեք այն աշխատակցին, որը պատասխանատու է միջուկային ռեակտորի անվտանգության և աշխատանքի համար, բայց, օրինակ, ռիլեր է նկարահանում այն մասին, թե ինչպես է անկանոն կերպով սեղմում ռեակտորի կառավարման վահանակի կոճակները։
Մոտավորապես նույն բանն այսօր սրանք անում են Հայաստանի և հայկական պետականության հետ։
Միայն թե «պետության» վթարը շատ ավելի սարսափելի է, իսկ դրա հետևանքները կարող են աղետալի լինել։
Բայց դուք շարունակեք սպառել այդ ամբողջ քարոզչական ապուշությունը, որով մեզ անդադար «կերակրում» են իշխանությունները։ Մի գուցե զվարճալի՞ է հետևել, թե ինչպես է պետությունը գլորվում դեպի անդունդ։
Ես որ հաստատ զվարճանալու բան չեմ տեսնում»։

Աղբյուրը`   Արման Աբովյան