«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Իրականությունն այն է, որ ՀՀ-ն չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, բայց մի բան միանշանակ է՝ կա որոշակի դաշտ մեջտեղում, դա զուգահեռ գործընթաց չէ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից ու դառնալ ԵՄ անդամ։ Մյուս կողմից, այս տարի մայիսին ԵԱՏՄ չորս անդամներ հայտարարություն ընդունեցին՝ կոչ անելով ՀՀ-ին անցկացնել հանրաքվե՝ ԵՄ անդամակցելու հարցով»,- Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ընտրական քարոզչության ժամանակ ՌԴ-ն տնտեսական որոշակի սահմանափակումներ կիրառեց, բայց դրանից հետո ԵՄ-ն առևտրի ավտոնոմ միջոցառումներ ընդունեց մեր երկրի նկատմամբ։ Մեր քաղաքականությունը չէ՝ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններում խնդիրներ ստեղծել․ դա քաղաքական գործընթաց է, ու մենք հնարավորինս հանդարտ, հանգիստ կլինենք գործընթացում, որ հասկանանք։ Բայց մեր քաղաքական հիմնական նպատակը եղել ու մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար, քանի որ երկար ժամանակ, նույնիսկ ՀԱՊԿ-ում ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլըտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի»,- ասել է Փաշինյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
