Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան

47
Այսօր, 21:48
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Փարաքարի դեպքի առնչությամբ դատարանում հնչած՝ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի վերաբերյալ հայտարարությանը, նշել է, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի։

«Ես ինքս դեպքի ժամանակ եղել եմ Վաղարշապատի ոստիկանության բաժնում, գիտեմ A-ից մինչև Z ինչպես է տեղի ունեցել պրոցեսը և թե ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել և իրավաչափ եղանակով հաստատել։

Դատարանում հնչել է անհեթեթ հայտարարություն, կապրենք, կտեսնենք, թե դատական վարույթն ինչ ավարտ կունենա։ Հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում հայտարարել է, որ ինքը չի սպանել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին, և ինքնախոստովանական ցուցմունքը տվել է նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի՝ իր ընտանիքին ուղղված սպառնալիքների ազդեցության տակ։