Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան

73
Այսօր, 04:06
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ձևակերպում կա, որը շատ տիպական է նաև այսօրվա համար։ 2018-ի հեռվից, 2018-ի ատելության, թշնամանքի, չարության, միջով անցած մարդկանցից ոչ մեկն այսօր չէր ցանկանա, որ այդ ատելության, թշնամության սերմերը այսպես նոր ձևով ծլարձակեն։
Ես դեռ 18-ի ապրիլի 30-ին նիկոլին ու արաբաթին անձամբ ասացի՝ մի՛ արեք, հավաքեք ձեր հայհոյողներին, անիծողներին, ֆեյքերին, քարով խփողներին, թքողներին, հիշեք ձեր վաղվա օրը, բումերանգը միշտ վերադառնում է։ Բայց էն ժամանակ իրենք այնքան լպիրշ ու լկտի էին, չարության եւ նենգության դոզան նրանց մեջ այնքան խորն էր ներարկված, որ չլսեցին այն ժամանակ եւ շարունակում են էսօր, անգամ հիմա, ութ և ավելի տարի անց։ Իրենք, այսօր նախարար աշխատող կանայք, պետական պաշտոններ գրաված տղեկները մտածեցին, թե իշխանությունը գրավելու ձևերը կարևոր չեն, կարեւորը՝ մերժեն ամեն բան, ինչ իրենցից առաջ էր, նստեն էս երկրի ու ժողովրդի գլխին և ծծեն հայ մարդու, ՀՀ քաղաքացու արյունը։ Ու հիմա, երբ իրենց իսկ արածների պատճառով ու հետեւանքով դեպի իրենց է թռչում 2018-ին իրենց իսկ նետած նույն բումերանգը, սրանք արցունք են թափում։ Ես իրենց չեմ խղճում, բայց եւ չեմ ուրախանում։ Մենք՝ դագաղների, մեր նկարներով մահվան պսակների, սև ժապավեների, դեպի մեզ նետված քարերի, հայհոյանքի, միջով անցածներս, հավատացեք, չենք ուզի, որ նույնը կրկնվի այսօր, որ սրանց ձեռամբ գեներացված ատելությունը ու չարությունը մնա մեր երկրում, մնա մեր ժողովրդի մեջ։
Հա, սեպը՝ սեպով, բայց էս դեպքում համամիտ չեմ։ Համամիտ չեմ, որովհետեւ խոսքը իմ երկրի, իմ ժողովրդի մասին է։
Չեմ ուզի, որ մենք անդառնալիորեն խրվենք էս սեւ ճահիճը։ Դրանից դուրս գալը հետո գրեթե անհնարին է լինելու։
Չէ, չմտածեք՝ ներել եմ 18-ի սրիկաներին եւ սրիկայությունները։ Չէ, չեմ մոռացել ու չեմ մոռանա հաստատ։ Դա իմ և իմ ընկերների կյանքի ամենադաժան երազներից էր։
Բայց եւ չեմ ուզում, որ մենք էլի մնանք իրենց թելադրած, իրենց գծած սեւ շրջանակի մեջ։
Դրանից պետք է դուրս գանք։
Այո, պատիժ լինելու է։
Այո, սպասում եմ էդ պատժին։
Դաժան է լինելու սրանց վաղվա օրը։
Ու էսօր, պաշտոններ զբաղեցնող էդ կանայք, իզուր թող չլացեն։ Իրենք կամովի են այդտեղ եւ շատ լավ գիտեն իրենց մեղքը, մեղքի իրենց բաժինը։
Ու էսօր քաղաքական հայացքների համար մարդկանց անազատության դատապարտող դատավոր-քննիչ-դատախազները վախեցած են, կամաց-կամաց հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, գիտակցում են իրենց արածի ողջ ծանրությունը։ նիկոլը կգնա, կհեռացնենք, բա իրե՞նք։
Մարդիկ մեկուսարանում, դատարանում, փողոցում բերման ենթարկվելիս մահանում են իրենց պատճառով, որովհետեւ որոշ դատավոր-մատավորները չեն մնում մասնագիտական բարոյականության սահմանի մեջ։
Ու էսօր ընդդիմադիր պատգամավորների վրա աթոռ նետող էդ ոչինչները վաղը մտնելու են էդ նույն աթոռի տակ։
Գալու է օրը, լինելու է, դրանց վաղվա օրը գալու է, որովհետեւ իրենք անմեղ չեն և գիտեին՝ ինչ են անում 18-ին և գիտեն՝ ինչ են շարունակում անել էսօր»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան