«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Թալանի վերադա՞րձ», թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը Դուք ձեր ձեռքով հարուցում եք քրգործ, հետո կարճում եք ու չեք հայտնում։ Ո՞նց կարճեցիք։ Գինը ո՞րն էր։ Մենք չենք իմանում, թե ինչ ուսումնասիրություններ եք արել, որ կարճել եք։ Կարող է՝ իրար հետ նստել եք կաբինետում, ծրարով ձեր հարցերն եք լուծել, էդ գույքի կեսը վերցրել եք, ճամպրուկներով էլ Նիկոլ Փաշինյանի հետ եք հարցերը լուծել։ Նա էր, չէ՞, սիրում ասել, որ ճամպրուկներով փող են տանում Բաղրամյան 26։ Հիմա չիմանա՞նք՝ ինչ ճամպրուկներ են տարվել Կառավարական տուն։ Գուցե իրոք ճամպրուկներով տվել են, նա էլ զանգել-ասել է՝ կարճեք գործը․․․ Կարճ ասած՝ էն գործելաոճը, որը դատախազությունը որդեգրել է, հարցեր են, ոչ թե պատասխաններ։ Իսկ որ ասում են՝ թալանը վերադարձնում ենք, ո՞ւմ եք վերադարձնում, ո՞ւմ գրպաններն են գնում այդ գումարները։ Այո, ապօրինի հարստացածները պետք է վերադարձնեն պետությանը, ժողովրդին, բայց նրա՞նց է վերադարձվում, թե՞ անցնում է թալանչիների ձեռքից ձեռք։ Այնպես որ՝ ձեր բռնած գործից կոռուպցիայի հոտը փչում է։ Լավ, իսկ որ մասը որ պետբյուջե է մտնում, դա արդյո՞ք վերադարձ է ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդի թոշակի ընդամենը 1000 դրամով բարձրացումը չեղարկում են, կառավարությունը, սակայն, հայտարարել է իրենց աշխատավարձը կրկնապատկելու մասին, այսինքն՝ տրվում է ՔՊ-ական պաշտոնյաներին, տրվում է նախարար Համբարձումին, որ 12,5 հազար դոլարանոց հյուրանոցի սենյակ վարձակալի, տրվում է Նիկոլին, որ երկրից-երկիր թռչի՝ բանանի ռոլիկ նկարելու համար, տրվում է, որ ՔՊ-ականները շքեղ ու ճոխ ապրեն։ Իսկ դա կոչվում է թալան։ Ժողովրդին ոչինչ չի վերադարձվում, միայն ռեպորտաժներ, խոստումներ»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
