Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
49
Այսօր, 23:12
![]() Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 16:30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գողություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Անհայտ անձը կամ անձինք նշված եկեղեցում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ խորանի դիմացի նստարանից գողացել են Երևանի բնակիչներ փեսայի՝ Ե Մ.-ի «iPhone 16 Pro» և հարսի՝ Ջ. Պ-ի «iPhone 17 Pro Max» բջջային հեռախոսները։ Դդեպքի փաստով անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հարսին ու փեսային պատճառվել է մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
