Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան

68
Այսօր, 00:48
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։
Հայաստանում նախորդ սահմանադրական հանրաքվեներն ուղեկցվել են կոպիտ ընտրախախտումներով։ Նոր Սահմանադրության մշակման գործընթացում կարևոր է քաղաքացիների լայն մասնակցությունն ու ազատ, արդար հանրաքվեի անցկացումը»։

«Ո՞վ է որոշում՝ Սահմանադրությունը լա՞վն է, թե՞ վատը, ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք կարծում ենք, որ քաղաքացիներս։ Այո, դա պետք է որոշենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս՝ Սահմանադրության նախագծի մշակման ներառական գործընթացով ու արդար, չկեղծված հանարաքվեով»,- տեսանյութում ընդգծում է Իոաննիսյանը։