Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

56
Այսօր, 09:12
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
«Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։

Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն մեր տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։

Փորձեցինք ճշտել տեղեկությունը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ»։

Մանրամասները՝ թերթի համարում։