Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

67
Այսօր, 12:00
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բլոգեր Վալերիա Չեկալինային (Լերչեկ) ներում շնորհելու մասին՝ առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, այս մասին նշված է համապատասխան փաստաթղթում։
Հուլիսի վերջին Մոսկվայի դատարանը Լերչեկին դատապարտել էր հինգ տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի՝ արտերկիր ապօրինի փոխանցումների մեղադրանքով։ Ամիսներ առաջ Չեկալինայի մոտ օնկոլոգիական հիվանդություն էր ախտորոշվել, հոկտեմբերին նա դատարանին խնդրել էր թույլ տալ իրեն մեկնել Չինաստան՝ բուժվելու։ Օրեր առաջ բլոգերը ներում շնորհելու խնդրանքով դիմել էր Պուտինին։