Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց

51
Այսօր, 13:12
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիստներ, լավ ե՞ք։ Գոհ ե՞ք ձեր ընտրությամբ, էս խեղկատակությամբ, խայտառակությամբ։ Ասեմ՝ ինքը իմ ղեկավարը չէ՛։ Ձե՛րն է։ Ձե՛ր սոցիումն է հիմա ի ցույց դնում աշխարհին։ Ձե՛զ է մատնացույց անում աշխարհին։ Չնայած, ի՞նչ եմ ասում, ո՞ւմ եմ ասում․ հայրենազրկությունը ձեզ համար՝ ոչինչ էր, սա՞ պիտի ազդի ձեր մտքին ու հոգուն։ Դեռ վստահ եմ, որ հրճվանքի մեջ եք, քանի որ ունեք վարչապետ ձե՛ր սոցիումից, ձե՛ր տեսակից․․․ Վայելե՛ք լիարժեք, ծիծաղե՛ք լիաթոք, որ ողջ աշխարհը ծաղրում է հային ու Հայաստանը»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց