Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան

41
Այսօր, 14:12
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում կայացած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց է տրվել, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Փաշինյանը պատասխանել է, որ այդ ժամանակ Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։ Սա նման է Նիկոլ Փաշինյանի այն փուչ խոստումներին, որ Հայաստանն ունենալու է 2050 թվականին։ Նիկոլ Փաշինյա՛ն, 20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու, 20 տարի հետո ի՞նչ վիճակում է լինելու Եվրոպական միությունը։ 20 տարի հետո Եվրոպական միությունում լինելու երազանքո՞վ ափալ-թափալ ընդունեցիք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին անիմաստ, դեկլարատիվ օրենքը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան