«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
![]() Tete A Tete-ի եթերում պատասխանելով հաղորդավար Մհեր Բաղդասարյանի՝ «ո՞վ է, ըստ քեզ, Նիկոլ Փաշինյանը» հարցին, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասել է․ «Եթե մեկ բառով բնորոշեմ, հենց քաղաքական տերմինն օգտագործեմ ու դա իրոք քաղաքական բնորոշում է, գնահատական, այլ ոչ անձնական կամ ինչ-որ բան, ապա համարում եմ պետական դավաճան, որովհետև լրիվ համապատասխանում է բոլոր չափորոշիչներին»։ Մյուս հարցին՝ «եթե սենյակում փակված լինեիր նրա հետ, ի՞նչ հարց կտայիր», պատասխանել է․ «Բացարձակ ցանկություն չունեմ իր հետ որևէ բան խոսելու, միակ ցանկությունը որ ունեմ, տեղի ունենա բաց հանրային դատ, որտեղ ՔՊ-ն պատասխան կտար իր արածների համար։ Դատի ժամանակ կհարցնեի ու հենց կոնկրետ իրեն՝ ո՞վ կարող է լինել մարդը, ինչի՞ տեղ կարող է ինքն իրեն դնել, որ կարողանա էնպիսի պատասխանատվության տակ մտնել, ինչպիսին ինքն արեց՝ ապացուցված 4000 տարվա պատմություն ունեցող հայկական հողից հրաժարվել, ուրանալ էդքան թափված արյունը, պայքարը, պատմությունը։ Դու ո՞վ պետք է լինես՝ խառնվածքով, դաստիարակությամբ, մտածելակերպով, որ համաձայնես նման գործարքի մեջ մտնել․ ինչպե՞ս կարողացար․․․ Հարցերը շատ են»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
