«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Կամբոջա մեկնելու ճանապարհին Նյու Դելիում կարճատեւ կանգառ է կատարել, որի ընթացքում օդանավակայանում հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին։ Հայ–հնդկական հարաբերությունը վերջին տարիներին իհարկե ստացել է առավել ինտենսիվ բնույթ։ Միեւնույն ժամանակ, օդանավակայանում այդպիսի դադարը, թերեւս, բոլորովին ընթացիկ չէ։ Ըստ ամենայնի, կա ավելի կոնկրետ քննարկման հարց։ Եվ այստեղ, թերեւս, կարեւոր է նկատել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 23–ին այցելել էր Բաքու, այնտեղ հանդիպելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս Դուբլինում հանդիպեց Իլհամ Ալիեւի հետ։ Կարո՞ղ է արդյոք այստեղ լինել որեւէ ընդհանուր քննարկման թեմա։ Միանգամայն։ Ավելին, հարկ է նկատել, թերեւս, որ Հնդկաստանը առաջնորդող դեր ունի այսպես կոչված Չմիավորվածների շարժման համատեքստում, իսկ Ադրբեջանն էլ փողի բերումով իր դերը բարձրացրել է այդ կազմակերպությունում վերջին տարիներին։ Կարո՞ղ է Երեւանը քննարկել այստեղ «անդամակցություն», այդպիսով «զարգացնելով» ՀԱՊԿ–ի թեման եւ կայացնելով դուրս գալու որոշում։ Համենայն դեպս սա կարող է լինել հնարավոր թեմա, թեեւ իհարկե ամենեւին ոչ միակը եւ առավել արդիականը, նկատի ունենալով, որ առավել արդիականն այսօր ռեգիոնալ երթուղիների թեման է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
