Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան

50
Այսօր, 19:12
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմացիոն հոսքերի պայմաններում ձախողում և ձախողելու բոլոր ուժերը, որոնք միջազգային հարաբերությունների մասին ունեն ծայրահեղական մոտեցումներ։
Ծայրահեղական ասելով նկատի ունեմ ծայրահեղ հակառուսից մինչև ծայրահեղ ռուսամետ, ծայրահեղ արևմտամետից մինչև ծայրահեղ հակաարևմտյան դիրքորոշում ունեցողները։
Ուրեմն՝ միջազգային հարաբերությունները սիրում են հավասարակշռում և հավասարակշռության ապահովումն է այս համակարգի բնական վիճակը։ Հավասարակշռության խախտումը որպես կանոն առաջացնում է հակամարտություններ, ինչը մենք տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում և այլուր։ Խախտվում է քաղաքական հավասարակշռությունը, առաջանում է հակամարտային վիճակ։
Հիմա Հայաստանում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ ծայրահեղական տրամադրված ուժերը որպես կանոն կարճաժամկետում հավաքում են որոշակի աջակցություն և դիվիդենտ, իսկ միջնաժամկետում ու երկարաժամկետում մարգինալացվում են, որովհետև նման ուժերի առաջ գալը արտաքին աջակցությամբ ազդակ է հակամարտային վիճակի ստեղծման։ Իսկ նման բան միշտ չէ որ անհրաժեշտ է միջազգային խաղացողներին, իսկ հասարակությունն ինքն էլ զգում է, խորքում նաև հասկանում, որ նման ուժերի առաջ գալը խորը անցումային շրջանի ցուցիչ են, համեմված ներքին ու արտաքին կոնֆրոնտացիոն դեպքերով։
Հայաստանում հիմա անցումային շրջան է, որտեղ որոշվում է, արդյոք Հայաստանը կմտնի խարհաքաղաքական հակամարտային փուլ թե՞ կկարողանա խուսափել դրանից, հաստատելով հավասարակշռություն ներքին քաղաքականության մեջ, և հավասարակշռություն արտաքին քաղաքականության մեջ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան