Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան

51
Այսօր, 20:30
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավոր Մասիս Մելքոնյանն ազատազրկման դատապարտեց հերոս Մխիթարի հայր Գարիկ Գալեյանին: Դատապարտեց առավելագույն ազատազրկման այն դեպքում, երբ քրեական օրենսգրքով այդպիսի պատիժ նշանակվել չէր կարող:
Մասիս Մելքոնյանը առերևույթ հանցանք էր կատարել, բայց ԲԴԽ-ն անգամ կարգապահական խախտում չարձանագրեց:
Մասիս Մելքոնյանն այդ ժամանակ իրենց պետք էր: Այսօր ԲԴԽ-ն այլ կարծիքի է: Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ:
Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին»։