Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»

41
Այսօր, 21:36
Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Քալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը՝ մահապատժի սպասող 563 բանտարկյալների մահվան դատավճիռների կատարումը կասեցնելու վերաբերյալ։

«Գևին Նյուսոմի որոշումն այն դատապարտյալների մահապատժի կասեցման վերաբերյալ, որոնց թվում կան երկրագնդի վրա երբևէ ապրած ամենադաժան, սառնասիրտ մարդասպաններ, աղետ է ամերիկյան արդարադատության համար։ Այս հանցագործներից շատերը, ովքեր բազմիցս մարդ են սպանել, կարծում են, թե իրենց անհավանական բախտ է վիճակվել՝ անկարող և անսիրտ նահանգապետի որոշման շնորհիվ, ով թույլ չի տալիս, որ երկարատև ու բարդ իրավական համակարգը հասնի իր տրամաբանական ավարտին։ Դաժանորեն սպանված մարդկանց ընտանիքի անդամներն արդարացիորեն ծանր վշտի մեջ են։ Հուսով եմ՝ այս որոշումը կչեղարկվի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։