Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան

91
Այսօր, 16:36
«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրբ հողից հրաժարվողներն իրենց մայրերից էլ կհրաժարվեն, քույրերից էլ, կանանցից էլ․ հիշեք դա։
Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են։
Արցախը դա ոչ միայն արցախցիների հողն է, այլ ողջ աշխարհի հայության։ Արցախից հրաժարվելը բերելու է ստրկացման և ավտոմատ ընդունում եք, որ օկուպանտ են եղել Հայերը։ Հրաժարվելով Արցախից՝ Ալիևին տալիս եք դիվանագիտական մեծ կոզր, որը շատ ուժեղ ձևով օգտագործվելու է մեզ ստրկացնելու համար»։