«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը: Փորձագետներն ահազանգում են, որ կառավարող ուժը՝ իբրեւ թե հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի համար, մտադիր է գործի դնել մեխանիզմ, որը կապահովի հասանելիություն մեր բջջային հեռախոսներին, ու թերեւս՝ «Աստված գիտե» ինչ ծավալով հասանելիության մասին է խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը բացարձակապես անկարող է լինելու պետական մակարդակով ապահովել անձնական տվյալների գաղտնիություն՝ այդ թվում արտաքին ուժերի եւ այլ տարատեսակ կազմակերպությունների համար, կարծում եմ կասկածից վեր է մեծամասնության համար: Եվ ուրեմն, ո՞ւմ մտքով կամ գլխով է անցնում այդպիսի մեխանիզմի ներդրում: Այն, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգությունը, մեղմ ասած, չունի այն ծավալը, որ լինի տոտալ վերահսկողության պատճառ, կարծում եմ անգամ ավելորդ է քննարկել: Ավելին, եթե կա այդպիսի ծավալի մաքսանենգություն, ապա պետք է տոտալ փոփոխության ենթարկվի սահմանապահ ծառայության ու մաքսային ամբողջ համակարգը, ոչ թե հաստատվի տոտալ բջջային վերահսկողություն: Հարկատուները փող են տալիս, որ սահմանապահ ու մաքսային կառույցները, դրանց օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները պայքարեն մաքսանենգության դեմ, այլ ոչ թե ստեղծվի այդ նույն հարկատուներին տոտալ վերահսկողության ենթարկելու մեխանիզմ: Բայց, եւ այդուամենայնիվ, ո՞ւմ գլխում է այդ միտքը: Համաշխարհային «թվային իշխանության», հարգարժաններ: Այո, դրանից կօգտվի նաեւ Հայաստանի իշխանությունը, բայց այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է: Մեղմ ասած անտեղյակություն կամ ընդամենը մոլորեցնող դիտավորություն է այդ «իշխանության» գոյությունը համարել դավադապաշտություն: Հետեւեք միջազգային ֆորումներին, հետեւեք թվային հսկաների ղեկավարների «մտքի թռիչքներին», հետեւեք տարբեր պետությունների, այդ թվում հեգեմոնի՝ ԱՄՆ քաղաքականության հանդեպ նրանց ազդեցությանը, հետեւեք թվային մրցակցությանը, հետեւեք համաշխարհային ազդեցիկ ֆորումների օրակարգերին: Այդ ամենում կա մի գերակա կարմիր թել՝ ուղիղ կամ թափանցիկ համատեքստով. Սահմանել առավելագույն հսկողություն հասարակությունների տրամադրությունների ու շարժի նկատմամբ: Եվ այդ մղումը նույնիսկ հասկանալի է: Այդ մարդիկ համախառն տիրապետում են տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնավոր դոլարների: Որքան մեծ է նրանց կարողությունը՝ համաշխարհային տարածումով, այնքան մեծ է հանրություններին վերահսկելու նրանց ձգտումն ու մոտիվը՝ իրենց կարողության կոմֆորտի երկարաժամկետ ապահովման համար: Իսկ, որպեսզի հասարակություններում չառաջանա այդ ամենի նկտամամբ որեւէ լրջմիտ՝ ոչ միայն հակազդեցություն, այլ նույնիսկ՝ կասկած, նրանք բնականաբար ինտենսիվ աշխատանք են կատարում նաեւ այդ ամենի վերաբերյալ խոսակցությունները «դավադրապաշություն» որակելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
