Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցվում է
![]() Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկվել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախկինում նման որոշում կայացվել էր ամերիկյան USAID գործակալության հետ կապված՝ նույնիսկ նախագահ Թրամփի երդմնակալության արարողությունից և այս կառույցը լուծարելու նրա հետագա որոշումից առաջ։ «Մեր երկիրն ինքն է դարձել դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը բացահայտ հետախուզական բնույթ է կրում»,- նշում են աղբյուրները։ Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» զբաղվում է այլ երկրներում ռուսաց լեզվի և մշակույթի տարածմամբ։ Մասնավորապես, Բաքվի «Ռուսական տունը», որը վերջերս մեղադրվում էր լրտեսության մեջ, այս գործակալության ծրագրերից է։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
