«Իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է 10 ամիս, բոլորը լուռ են»․ Սամվել Վարդանյան
Հանրային ակտիվիստ Սամվել Վարդանյանն այսօր միայնակ ակցիա իրականացրեց ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև։ Նա հետարքրվեց, թե որտե՞ղ է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, երբ երկրում տեղի են ունենում իրավունքի ոտնահարման տարբեր դրվագներ։ Սամվել Վարդանյանը առավել հայտնի դարձավ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Արման Թաթոյանի՝ այստեղից հեռանալուց հետո այս կառույցը դադարեց գոյություն ունենալ։ Այս կառույցում ընդհանրապես չեն զբաղվում մարդու իրավունքներով։ Դիմում եմ նաև ԱՄՆ դեսպանին՝ հիշեցնելով, որ իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է10 ամիս, լուռ է Ոստիկանությունը, ՔԿ-ն, ՄԻՊ կոչվող կառույցը։ համարում են որ կոծկել են այդ հանցագործությունը»,- ասաց Սամվել Վարդանյանը՝ անգլերեն և հայերեն լեզուներով ներկայացնելով իր բողոքի խոսքը։ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ Սամվել Վարդանյանըառանց լրատվամիջոցների կարող է բարձրանալ և հանդիպել ՄԻՊ-ի հետ, ստանալ իր հարցերի պատասխանները։ |
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը
7822:24Գործադուլ անողները ինքնաձիգներով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի աշխատակիցների վրա
8022:18Թրամփի խաղաղության ծրագիրը կներկայացվի հաջորդ շաբաթ. Bloomberg
11521:50«Պնդումը, թե քաղաքացիները տրանսպորտից ավելի արժանապատիվ են օգտվում, հերքվում է»․ Գարիկ Միսկարյան (տեսանյութ)
10621:12«Ձեր կինն էլ, որ ուրիշի տղամարդուն գրկած հասներ տուն, ձեզ համար դա կլիներ արժանապատիվ». ուղևորուհին՝ թանկացումից գոհ տղամարդուն (տեսանյութ)
13320:30«Ինչ նկատի ունի իշխանությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներ ու «կերպարանափոխություն» ասելով»․ Գեղամ Մանուկյան
11320:24