«Գազայում էթնիկ զտումներն անընդունելի են»․ Գուտերեշ
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը, հայտարարել է, որ Գազայում էթնիկ զտումներն անընդունելի են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ելույթ ունենալով Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարցերով հանձնախմբի առաջ՝ Գուտերեշն ուղղակիորեն չի նշել Թրամփի անունը, սակայն շեշտել է՝ «Լուծումներ փնտրելիս մենք չպետք է վատթարացնենք խնդիրը։ Կարևոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ցանկացած տեսակի էթնիկ զտումներից խուսափելը հրամայական է»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև երկու պետությունների սկզբունքին հավատարմությունը վերահաստատելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հիշեցրել էր, որ պաղեստինյան խնդիրը սկսվել է հենց պաղեստինցիներին իրենց հողերից վտարելուց։ Հիշեցնենք, որ Թրամփը պաղեստինցիներին կոչ էր արել լքել Գազայի հատվածը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերահսկողության տակ առնել այդ գոտին և վերակառուցել այն: Նա նաև ասել է, որ չի պատկերացնում՝ ինչպես կարելի է ապրել ամբողջովին ավերված Գազայում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
