Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Դիմելու եմ Թրամփի աշխատակազմին՝ բացահայտելու, թե ի՞նչ է արժեցել «թավշյա հեղափոխությունը»». Նաիրա Զոհրաբյան

108
Այսօր, 15:12
«Դիմելու եմ Թրամփի աշխատակազմին՝ բացահայտելու, թե ի՞նչ է արժեցել «թավշյա հեղափոխությունը»». Նաիրա Զոհրաբյան

«Թրամփը շատ սենսացիոն բացահայտում արեց՝ ասելով, որ USAID-ը ֆինանսավորել է նաև բազմաթիվ բժշկական արգելված հետազոտություններ, այդ թվում նաև փորձարկումները՝ ֆինանսավորել COVID-19-ի մասով»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

«Ես, որպես ՀՀ քաղաքացի և հասարակական կազմակերպության նախագահ, պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին՝ այս բացահայտումների շրջանակում բացահայտելու, թե ի՞նչ է արժեցել 2018 թվականի իբր «թավշյա» հեղափոխությունը, որովհետև ակնհայտ է, իշխանությունը ֆինանսավորվել է՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար»,-ընդգծել է Զոհրաբյանը և հավելել, որ եթե Թրամփի բացահայտումները իսկապես օբյեկտիվ են, ինքը ակնկալում է, որ կբացահայտվի նաև, թե «2018թ-ի իշխանազավթումը կազմակերպելու համար ինչքա՞ն ֆինանսավորում են ստացել Հայաստանի այն ժամանակվա փաշինյանական ընդդիմությունը և այն ՀԿ-ները, ովքեր հետո դարձան իշխանության կցորդը»:

«Դիմելու եմ Թրամփի աշխատակազմին՝ բացահայտելու, թե ի՞նչ է արժեցել «թավշյա հեղափոխությունը»». Նաիրա Զոհրաբյան