Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

Կրեմլն առաջին անգամ խոստովանել է Թրամփի հետ շփումներն ուկրաինական պատերազմի շուրջ

134
Երեկ, 22:08
Կրեմլն առաջին անգամ խոստովանել է Թրամփի հետ շփումներն ուկրաինական պատերազմի շուրջ

Կրեմլն առաջին անգամ խոստովանել է, որ Թրամփի հետ շփումներ կան, որոնց թեման ուկրաինական պատերազմն է:

«Կոնտակտներ... կան, և դրանք վերջերս ակտիվացել են»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ շփումը տեղի է ունենում «առանձին գերատեսչությունների գծով»։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:

Միաժամանակ Պեսկովը հայտարարել է, որ «ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, թեև Մոսկվան կարծում է, որ նա «դե յուրե մեծ խնդիրներ ունի իր լեգիտիմության առումով»։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ «այլ տարբերակների բացակայության դեպքում»։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին ասել էր, որ իր վարչակազմի շփումներն Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունների հետ պատերազմի ավարտի վերաբերյալ «բավականին լավ» են ընթանում, և որ «կան հանդիպումներ և քննարկումներ նախատեսված են տարբեր կողմերի հետ»։ Ավելի վաղ Թրամփն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել էր 100 օրում ավարտել պատերազմը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Քելլոգը կներկայացնի պատերազմին վերջ տալու՝ Թրամփի ծրագիրը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կանցկացվի փետրվարի 14-16-ը։