Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Ադրբեջանը կտրեց ռուսական փափուկ ուժի ճանկերը»․ Արման Բաբաջանյան

98
Այսօր, 16:12
«Ադրբեջանը կտրեց ռուսական փափուկ ուժի ճանկերը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի նախօրեին Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատած Ադրբեջանը այսօր դուրս շպրտեց «Ռոսսոտրուդնիչեստվոն» իր երկրի տարածքից։ Պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցած, Հայաստանի դեմ հարձակման համար 10 միլիարդ դոլարի զենք մատակարարած Ռուսաստանի փափուկ ուժի գրասենյակը Ադրբեջանում փակվեց։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» ոչ միայն շարունակում է գործել, այլ ընդլայնվում է, հիմնում է «Ռուսական տներ» մեր բոլոր մարզերում ու քաղաքներում։ Ռուսական քարոզչական ալիքները հայ հարկատուների հաշվին շարունակում են հեռարձակվել Հայաստանի հանրային մուլտիպլեքսով, շարունակելով հայատյաց, մարդատյաց և եղբայրասպան գաղափարներ տարածել։
Ադրբեջանը կտրեց ռուսական փափուկ ուժի ճանկերը, իսկ մենք ազատ դաշտ ենք տվել նրանց։
Ռուսական քարոզչությունը և օտար ազդեցության գործիքները օր առաջ պետք է դուրս շպրտվեն Հայաստանից»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան