Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ ընդլայնված, համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա». Մեհդի Սոբհանի

123
Այսօր, 18:36
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ ընդլայնված, համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա». Մեհդի Սոբհանի

Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վրա։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ ընդլայնված, համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա, որը կստորագրվի երկու երկրների ղեկավարների կողմից։ Այս փաստաթուղթը լինելու է համապարփակ ու երկարաժամկետ, և դրանում կարող են ներառվել երկարաժամկետ նախագծեր»,- ասել է Սոբհանին։