Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվում է վարել

96
Այսօր, 21:18
«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվում է վարել

«Արմլուր»-ը տեսանյութ է հրապարակել, որում հերթական վիճաբանությունն է 15 համարի ավտոբուսի մեջ:

Վարորդի և ուղևորի միջև վեճ առաջացավ այն բանից հետո, երբ ուղևորը փորձեց վճարել, սակայն վալիդատորի անսարքության պատճառով QR-ը մերժվեց։ Վարորդին էլ դուր չեկավ հանգամանքը, որ ուղևորուհին նստելիս դժգոհեց, որ 40 րոպե սպասում է:

«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս»,- ասել է վարորդն ու կանգնել՝ հրաժարվելով վարել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վիճաբանություն 15 համարի ավտոբուսի մեջ