«Ադրբեջանում ակնարկում են՝ Պուտինը ցանկացել է սպանել Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() «AZAL-ի ինքնաթիռի կործանվելուց հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե ինքնաթիռը կործանվել է ռուսական տարածքից հարված ստանալու հետևանքով։ Այժմ ադրբեջանական մամուլը գրում է, թե Ալիևի ինքնաթիռը ռուսական տարածքում բախվել է արտաքին տեխնիկական միջամտության, որի հետևանքով կորցրել է GPS կապը։ Երեկ ադրբեջանական մամուլը նաև գրեց, որ Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան՝ կապված AZAL-ի ինքնաթիռի ողբերգության հետ, այսինքն՝ միջազգային հնչեղություն տալ այդ ամենին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ակնհայտ է՝ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում «սև կատու» է անցել։ Հայրապետյանը հիշեցրեց, որ երբ տեղի ունեցավ ինքնաթիռի դեպքը, Ալիևը վերադարձավ Բաքու, հրահանգներ տվեց, ինչ-որ գործողություններ եղան, տարեվերջին ելույթներ ունեցավ, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի, Պուտինը զանգահարեց, ցավակցություն հայտնեց և ափսոսանք, որ դա եղել է ռուսական տարածքում, բայց այլ մեկնաբանություն չտվեց։ «Ինչ-որ ժամանակ հետո թեման մարեց, բոլորը սպասում էին եզրակացությանը, և հանկարծ թեման կրկին արծարծվում է։ Իմ տպավորությամբ՝ թեման ասպարեզում հայտնվեց Ռուսաստան- Իրան վերջին գործընկերային պայմանագրի կնքումից հետո։ Դա պատահական չէ․․․»,- նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով՝ ադրբեջանական մամուլում նաև սոցիալական տիրութում անընդհատ քննարկումներ են, ակնարկում են, որ Պուտինը ցանկացել է սպանել Ալիևին։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18