Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Բանտարկյալների փոխանակումը և հումանիտար իրավիճակը պետք է լինեն բանակցությունների անբաժանելի մասը». Ռուբիո

450
Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ., 00:01
«Բանտարկյալների փոխանակումը և հումանիտար իրավիճակը պետք է լինեն բանակցությունների անբաժանելի մասը». Ռուբիո

Բանտարկյալների փոխանակումը և հումանիտար իրավիճակը պետք է լինեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների անբաժանելի մասը, ամփոփելով ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումը՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հակամարտությունը դադարեցնելու ուղիների քննարկման շրջանակում անհրաժեշտ է անդրադառնալ հումանիտար ոլորտներին՝ ռազմագերիների ճակատագրին, նրանց պահման պայմաններին, խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերին»,- ասել է նա: