Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Հենց տեսնում է որևէ տեղ դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ»․ Սևակ Հակոբյան

195
Այսօր, 00:18
«Հենց տեսնում է որևէ տեղ դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «7 տարում վերադարձրել են 10 մլն դոլար, աղմկում են 10 միլիարդի․ «Կարճ ասած»»։

«Նիկոլի իշխանությունը մի քանի կարծրացած ստերի, առասպելների վրա է կառուցված, որոնցից մեկը, իհարկե, այսպես կոչված, թալանի վերադարձն է։ Ի դեպ, տարբեր ուսումնասիրությունների, այդ թվում՝ սոցհարթակներում, շփումների արդյունքում պարզ է դառնում, որ այս թեզը ուղղակի բառ-արտահայտութուն է, ու թեև մարդիկ օգտագործում են «30 տարվա թալան» արտահայտությունը, բայց ո՛չ պատկերացում կա ինչի մասին է խոսքը, ո՛չ էլ հավատում են, թե Փաշինյանը ինչ-որ բան է վերադարձնելու կամ եթե վերադարձնի էլ՝ հասնելու է ժողովրդին։ Սրանք պատրաստ են ամիսներով, տարիներով, արդեն 7 տարի անդադար խոսել թալանից, բայց գործնական հատվածում ոչ միայն չկա էֆեկտիվություն, այլև մի նոր վտանգ կա պետության համար։

Օրերս Գյումրիում ասում է՝ ովքեր մասնակցում են Գյումրու ընտրություններին, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու ճակատամարտին։ Բնականաբար՝ բացի ՔՊ-ից։ Եթե դու 7 տարի չես կարողացել թալան հետ բերել, ու քեզնից կարողանում են պաշտպանել, ուրեմն քո տեղում չես․․․

Լավ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «ոտքին է գցել» նաև «թալանի վերադարձ»-ը։ Բայց ինչո՞ւ է ամեն անգամ «հատիկ առ հատիկը» մեջտեղ բերում։ Հենց որևէ տեղ ձախողում է, տեսնում է դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ։ Գյումրիում հարցումներով պարզել են, որ իրենց թիմը 3-րդ, թե չորրորդ տեղում է, Փաշինյանը վեր կացավ բեմ ու խոսեց հատիկ առ հատիկից։ Ինչո՞ւ Փարաքարում էլ թալանից չի խոսում, էնտեղ էլ են ընտրություններ։ Որովհետև, ըստ երևույթին, համարում են, որ դիմացները ուժեղ թեկնածու չկա»,- տեսանյութում նշում է Հակոբյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան