Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

««Էդ ո՞նց եղավ, որ Նիկոլին բերդից հանեցին» հարցը մանիպուլյացիա է»․ Վահան Բաբայան

153
Այսօր, 11:30
««Էդ ո՞նց եղավ, որ Նիկոլին բերդից հանեցին» հարցը մանիպուլյացիա է»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի քարոզիչները չեն ուզում ասել, որ համաներմամբ միայն Փաշինյանը չի դուրս եկել բանտից։
Զավեշտալին այն է, որ բոլոր քոչարյանականները իբր հարց են տալիս «էդ ո՞նց եղավ, որ Նիկոլին բերդից հանեցին» կարծես չգիտեն, որ տեղի է ունեցել համաներում և բերդից դուրս են եկել հարյուրավոր եթե ոչ հազարավոր մարդիկ, ում հոդվածների վրա ազդել է տվյալ համաներումը: Ասենք իրենք իբր չգիտեն հա՞, որ եթե օրենքով հասնում է տվյալ մարդուն համաներում, ապա տվյալ մարդը համաներվում է ու հիմա հետին թվով ուզում են, որ այն ժամանակ բոլորին ազատեին, բայց Նիկոլին ասեին՝ դու բացառություն ես ու քեզ չենք ազատում համաներումով:
Աբսուրդ մեղադրանք, որը կիսատ է ասվում և մանիպուլյացիայի շնորհիվ բերվում լրիվ ուրիշ դաշտ:
Նիկոլը ընդամենը հազարավոր մարդկանվից մեկն է եղել»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան