Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
![]() ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին, վերաբերում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ըստ քրեական գործի՝ այս հողերն իբրև օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Այս քրեական գործից անջատվել են Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Այժմ ՔԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ 8 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու հատկանիշներով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18