Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
![]() Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը, սակայն, ուսումնասիրելով նյութերը, որոշել է, որ այդ որոշումը եղել է ոչ իրավաչափ ու այն կայացնելիս հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը քննարկելիս՝ պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ Գևորգյանի խնամքին է գտնվում երկու մանկահասակ երեխա։ Նման պայմաններում ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը, Գևորգյանի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս՝ չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով ու պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12