«Մեզ պետք է 8-10 հազար կազմակերպված մարդ, և իշխանությունը ծնկի կգա»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Ես չեմ ուզում կենտրոնանանք 2026թ․ ընտրությունների վրա, քանի որ առջևում ունենք ծանր մարտահրավերներ, և պետք է կենտրոնանալ այդ խնդիրների վրա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Առաջիկայում 3 գլխավոր խնդիր է չոքելու մեր դռանը․ առաջինը՝ խաղաղության պայմանագիրն է, որը, ըստ էության, ՀՀ-ի կապիտուլյացիայի պայմանագիր է։ Կարծում եմ՝ Հայաստանը համաձայնվել է նաև համաձայնագրի վերջին 2 կետերին, որոնք ենթադրում են միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ դատական հայցերը, միմյանց սահմանին երրորդ ուժի առկայության բացառում, այսինքն՝ սահմանային գոտուց հետ կանչել եվրոպական դիտորդներին․․․ Բացի դրանից՝ փորձելու է ստանձնել պարտավորություն՝ փոխելու Սահմանադրությունը՝ դրանով բավարարելով Ադրբեջանի ևս մեկ պահանջ․․․ Գալու է ու ժողովրդին ասի, որ եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ է լինելու»,- նշեց պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ այս ամենը կանխելու տարբերակներ կան՝ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ է լինելու Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսության հետևանքը․ հայ ժողովուրդը զրկվելու է ինքնուրույնությունից, և մեր պետությունը դառնալու է թրքահպատակ։ «Մենք պետք է կարողանանք հասարակության հետ խոսել։ Նախ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ Փաշինյանը չկարողանա նախաստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ եթե փորձի գնալ ստորագրելու այդպիսի փաստաթուղթ, դա պետք է իր համար դառնա քաղաքական գերեզման․․․ Ձախողման, պատերազմի, զիջումների ու խայտառակությունների այս ընթացքն ընդհատելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա․․․ Իսկ դրա համար ընդդիմությանը պետք է աջակցություն, պետք է մոբիլ զանգված՝ 8-10 հազար կազմակերպված մարդ, որոնց առաջ այս իշխանությունը ծնկի կգա»։ |
«Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը»․ Տիգրան Աբրահամյան
2610:00«Հրավիրում ենք Սարիկ Մինասյանին բանավեճի»․ Արման Բաբաջանյան
5509:42«Իմամօղլուի ձերբակալությունն Էրդողանի հետ կապելը լկտիություն է»․ Թուրքիայի արդարադատության նախարար
6309:39Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ «Ժողովուրդ»
5509:30«Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»․ Նիկոլ Փաշինյան
8109:18Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել․ «Ժողովուրդ»
7009:12