Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան
![]() Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ ձերբակալված Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նիդերլանդներում, հայտնում է NOS-ը։ Մարտի 11-ին Դուտերտեն ձերբակալվել էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում՝ Հոնկոնգ կատարած այցից վերադառնալուց հետո։ Նա մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար՝ կապված առանց դատարանի վճռի զանգվածային սպանությունների հետ, որոնք իրականացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Երկրի նախկին ղեկավարը չի թաքցրել իր մեթոդները: Մինչ փաստաբանները վիճարկում են 79-ամյա քաղաքական գործչի կալանավորումը, Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան (ICC): «Այսօր՝ 2025 թվականի մարտի 12-ին, 1945 թվականի մարտի 28-ին ծնված պարոն Ռոդրիգո Ռոա Դուտերտեն ձերբակալվել է ՄՔԴ-ի կողմից», - ասվում է ICC կայքում: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
