Երևանում մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխաներից մի քանիսի դեմքին
![]() Մարտի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/8 հասցեում գտնվող «Սայադյան» ՍՊԸ մանկապարտեզից առգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16։10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվի Ջ․-ն, մոտենալով սաներից Ս․ Հ․-ին, բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից և ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից բռնելով՝ բարձրացնում է վերև և նույն գործողությունը կատարում է մի քանի անգամ, մինչև երեխան գետնից հավաքում է մատիտները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Սիլվի Ջ․-ն մոտենում է աթոռին նստած սաներից Մ․ Պ․-ին, ով ընկնում է գետնին, որից հետո, ձեռքից քաշելով, բարձրացնում է երեխային և մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ քիչ անց Սիլվի Ջ․-ն մեկ անգամ հարվածում է նաև սաներից Դ․ Զ․-ի դեմքին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝
Աղբյուրը` Գագիկ Շամշյան |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
