Հայաստանում կփորձարկվի թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ
![]() Հայաստանում կփորձարկվի թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. նախատեսվում է փորձարկել իմունոթերապևտիկ երկու դեղորայքի՝բալստիլիմաբի և բոտենսիլիմաբի համատեղ կիրառումը, համապատասխան հետազոտություններն արդեն մեկնարկել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ուռուցքաբան-քիմիոթերապևտ Սամվել Բարդախչյանը նշել է․ «Սովորաբար ուռուցքների բուժման համար օգտագործվում է քիմիոթերապիա, այն դեղորայք է, որն անմիջապես ազդում է ուռուցքային բջիջների վրա և քայքայում է դրանք: Ի տարբերություն դրանց՝ բուժման այս նոր մեթոդը՝ իմունոթերապիան, անմիջապես չի ազդում ուռուցքային բջջի վրա, բայց խթանում է մարդու իմուն համակարգը և օգնում է, որպեսզի օրգանիզմը ինքը կարողանա հայտնաբերել ուռուցքը և պայքարել դրա դեմ»։ Բարդախչյանի խոսքով՝ իմունոթերապիան ամբողջ աշխարհում ներդրվել է 2010 -ական թվականներից և այդ հետազոտությունները շարունակում են զարգանալ: Իմունոթերապևտիկ դեղորայքն ավելի լայն կիրառություն է ստանում, ինչպես նաև փնտրվում են դրանց արդյունավետությունը բարձրացնելու նոր մեթոդներ։ «Այլ ուռուցքային հիվանդությունների բուժման համար այս դեղերն արդեն բազմաթիվ կիրառություններ ունեն։ Մի շարք կլինիկական հետազոտություններում՝ հատկապես հաստ աղիքի ուռուցքի բուժման ժամանակ ցույց են տվել շատ խոստումնալից արդյունքներ, բավականին լավ արդյունավետություն: Եվ այդ տվյալների հիման վրա էլ այդ թվում մեր հիվանդանոցում սկսվել են հետազոտություններ՝ թոքի ուռուցքների բուժման նպատակով»,- ասաց ուռուցքաբան-քիմիոթերապևտը: Հետազոտությունը Հայաստանում սկսել են իրականացնել 2024 թվականի հունիսից, որը նախատեսվում է կատարել 45 հիվանդների շրջանում, որոնք ունեն չորրորդ փուլի թոքի քաղցկեղ և որևէ բուժում չեն ստացել: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
