«Մտադիր եմ հացադուլը շարունակել ԱՄՆ դեսպանատան և ԵՄ գրասենյակի մոտ»․ Լևիկ Խաչատրյան
![]() Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի, Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների և ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ մարտի 3-ից ՄԱԿ-ի գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Լևիկ Խաչատրյանը երկու օր առաջ տեղափոխվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև, իսկ այսօր առավոտվանից արդեն Ֆրանսիայի դեսպանատան առջև է: Խաչատրյանը հայտնել է, որ ակցիան մտադիր է շարունակել նաև Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ դեսպանատան, այնուհետև ԵՄ գրասենյակի մոտ: «Որոշեցի պայքարս շարունակել Մինսկի խմբում ընդգրկված երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, դեսպանատների առջև, ուշադրություն գրավել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին: Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել, թե մեր գերիները ահաբեկիչներ են: Հետևաբար, հարց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Երբ նրանց ներկայացուցիչները այցելում էին Արցախ, հանդիպում ղեկավարների հետ, հետո գնում Ադրբեջան, նշանակում է՝ նրանք սկզբից ահաբեկիչների՞ն էին այցելում: Այս հարցին իրենք պետք է պատասխանեն: Ինձ թվում է, որ որպես գերտերություն Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել կամ իր հեղինակությունը գործադրել արդարությունը վերականգնելու համար: Ինչպե՞ս էին պայմանավորվել: Բոլոր գերիները պետք է ետ դառնան․․․ Պետք է այս հարցում բոլորը միավորվեն, բողոքի ակցիաներ անեն տարբեր երկրներում, Ադրբեջանի դեսպանատների առջև, որպեսզի աշխարհը ուշադրություն դարձնի»,- նշել է Խաչատրյանը։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
