«Առանց մարդասիրական հարցերը լուծելու՝ այսպիսի քայլերը կայուն խաղաղություն չեն երաշխավորում»․ #Euronews
![]() «Ադրբեջանը երկաթուղով նավթամթերք է ուղարկել Հայաստան. տասնամյակների ընթացքում դա առաջին արտահանումն է և զգալի առաջընթաց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում»,- գրում է Euronews-ը։ Երկու կողմերի պաշտոնյաներն էլ նշել են, որ այդ արտահանումը քաղաքական հռետորաբանությունից այն կողմ անցնող կարևոր քայլ է և ցույց է տալիս խաղաղության գործնական տնտեսական օգուտները։ Երկու կառավարություններն էլ ընդգծել են ռազմական գործողությունների պատճառով տարիներ շարունակ կասեցված երկաթուղային հաղորդակցության վերականգնման խորհրդանշական կարևորությունը՝ որպես տարածաշրջանային ավելի լայն կապերի վերականգնման հիմք։ Սակայն նման ժեստերի ֆոնին հիմնական հարցերը մնում են չլուծված՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը և Բաքվում փակ դատական նիստերը, որտեղ մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին մուտքն արգելված է։ Այդ փաստերը քննադատության են արժանացել և կասկածի տակ են դրել վստահության կառուցման և մարդասիրական համաձայնագրերի լիարժեք իրականացումը․․․ Վերլուծաբանները նշում են, որ առևտրային ուղիների բացումը կարող է նպաստել հուսալի առևտրային կապերի հաստատմանը և առևտրի ընդլայնմանը Հարավային Կովկասում՝ կապելով Հայաստանը, Ադրբեջանը և հարևան պետությունները վերականգնված տրանսպորտային և էներգետիկ ուղիների միջոցով: Սակայն, առանց մարդասիրական հարցերը լուծելու և մարդու իրավունքների պարտավորությունները կատարելու, այսպիսի քայլերը մնում են թերի և կայուն խաղաղություն չեն երաշխավորում: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
