«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». Էդմոն Մարուքյան․ «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, քպական Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել. «Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա» (գրառումը բառացի է՝ առանց խմբագրման ու սրբագրման): Դիմել ենք ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ նպատակ ունենալով ճշտել՝ որքանով է ճիշտ Ռուբինյանի գրառումը: Մարուքյանն ասաց, որ ցանկություն չունի ամեն անգամ անդրադառնալ Ռուբեն Ռուբինյանին, որովհետև նա «ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ սուտ է խոսում», և հավելեց. «Ռուբեն Ռուբինյանը «Ելք» դաշինքում եղել է իմ սուրճ դնողը: Նա իմ սուրճ դնողն է եղել նաև այն ժամանակ, երբ ես զբաղեցնում էի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Իմ հրաժարականից ու իշխանություններին արդարացիորեն քննադատելուց հետո նա շատ ծանր է տանում այդ ամենը և իմ հասցեին հերյուրանքներ է տարածում: Սա իմ վերջին անդրադարձն է Ռուբինյանին: Հետագայում անտեսելու եմ նրա ստերը»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
