«Հող է նախապատրաստում Վեհափառին «ռըսի շպիոն» հանելու համար, որ արդարացնի Եկեղեցու դեմ պատերազմը»․ Նարեկ Գալստյան
![]() Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի սկզբանե ասեմ, որ այս իշխանության ոչ մի խոսքի չեմ հավատում: Պիղծ մանիպուլյացիաների վարպետները, եթե անգամ վարդ ցանեն, պետք է իմանալ, որ հողն են թունավորում: Բայց մի պահ ընդունենք, թե Եզրաս Սրբազանն իսկապես համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ 1986 թ-ին: Իսկ ո՞ր երկրի քաղաքացի է եղել Եզրաս Սրբազանը: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ ԽՍՀՄ: Այսինքն, փաստացիորեն կոլաբորանտ իշխանությունները մեղադրում են Սրբազանին ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ այն դեպքում, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ այս կամ այն ձևաչափով համագործակցել, շփվել են բազմաթիվ, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Օրինակ՝ Վազգեն Վեհափառը: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ՊԱԿ-ի հետ համագործակցել են նաև այնպիսի մտավորականներ, որոնց անուններով այժմ Երևանում փողոցներ, դպրոցներ կան: Իսկ Հայաստանում՝ քաղաքներ: Ի՞նչ եք անելու, հետմահու կալանավորելո՞ւ եք: Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
