Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան

70
Այսօր, 10:12
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ապշում եմ՝ ինչո՞ւ ու ե՞րբ ընկանք էս օրը, որ թեկուզ 1, 10 կամ 100 հայ զարմացած «պահոոոո՜՜՜» է արել նիկոլական խունտայի հերթական պարզունակ էշությանը՝ 1986-ին՝ ԽՍՀՄ օրոք մարդ է եղել, ով ՊԱԿ֊ի հետ համագործակցել է։
Լավ, ասենք, տիկտոկով սնվող աճող սերունդը չգիտի կամ իրեն բացատրող չկա։ Բա մի քիչ տարիքովները՞։ Էդ էշությունը տարածող նիկոլական նախարարներին, պատգամավորներին ու մյուսներին հարց չե՞ն տալիս՝ տո ........(ընտրեք ձեր տարբերակը), սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ։
Կարո՞ղ է հենց դա տարածող նիկոլականների տները որ ման գանք՝ դրանից լիքը գտնենք, եթե, իհարկե, դրանց պապերը մի քիչ հայտնի մարդիկ են եղել, օրինակ, ռայկոմի, ժողկրթբաժնի աշխատող, տո ինչի չէ՝ սովորական գրող կամ դպրոցի տնօրեն, էլ չասեմ՝ մի քիչ բարձր պաշտոնի։
Հասկացանք՝ ուզում են Եզրաս Սրբազանի մասով «լսեցնել», թե այժմ էլ «ռուսական շպիոն» է ու դուրս գան Վեհափառի վրա։
Պարզ ասում եմ՝ եթե մեկը կարծում է, որ որևէ երկրում, այ թվում՝ ՀՀ֊ում, որևէ օտար ազգի կրոնական առաջնորդ այս կամ այն կերպ չի շփվում տվյալ երկրի հատուկ ծառայությունների հետ, ուրեմն կամ այդ երկիրը հատուկ ծառայություններ չունի, կամ այդպես կարծողը սովորական ապուշ է։
Ձեր կարծիքով տիրադավ Էդոն (Վազգեն Միրզախանյանը) չի շփվե՞լ վրացական հատուկ ծառայությունների հետ, իսկ մենք դա չենք իմացե՞լ ու դրան լրիվ նորմալ նայել հետը շփվելիս (մարդը պարզ հայտարարում է՝ անգամ Վրաստանում Թուրքիայի դեսպանատնից է հրավերներ ստացել)։
Կամ ՀՀ այլազգիների կրոնական առաջնորդները չեն շփվո՞ւմ ՀՀ ԱԱԾ-ի հետ։
Պարզ է՝ Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում։ Հիմա որ իրիկունը սոցհարցում անենք Հ1 նայածների ու սիվիկանման կայքեր լայքողների ծով բազմության մեջ, կտեսնենք, որ դրանց ամեն մի ապուշություն աշխատում է։
Հետևաբար, անիմաստ է տրամաբանություն փնտրել. էս ամենը մեր «կաստայի» համար չի արվում»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան